Թրամփը չի բացառել, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա

20:03   25 Մայիս 2018    255

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ չեղյալ հայտարարված հանդիպումը այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ:

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը նամակ էր հղել Կիմին, որում հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպման չեղարկման մասին՝ որոշումը պատճառաբանելով Փհենյանի կողմից «բաց թշնամանքով»: Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Փհենյանն ընդհատել էր ուղիղ կապը Վաշինգտոնի հետ եւ մի շարք խոստումներ էր խախտել:

Այսօր Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը վերսկսել է երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ: «Կտեսնենք, թե ինչ կստացվի, մենք այժմ բանակցում ենք նրանց հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ չբացառելով, որ հունիսի 12-ին հանդիպումը այնուամենայնիվ կարող է կայանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները