Facebook-ը եւ Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի հրապարակման կանոնները

20:11   25 Մայիս 2018    197

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Kommersant.ru"-ին, Facebook-ի եւ Twitter-ի ղեկավարությունը որոշում է կայացրել փոփոխել քաղաքական գովազդների կանոնները:

Այս քայլին սոցիալական ցանցերը որոշել են դիմել 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության հետ կապված սկանդալի կապակցությամբ:

Այդպես, Facebook-ին օգտատերերը կկարողանան տեսնել գովազդային քարոզարշավի բյուջեն եւ դիտումների վիճակագրությունը, ներառյալ՝ դիտողների սեռը եւ տարիքը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ քաղաքական գովազդի վերջին յոթ տարիների արխիվը: Ցանկացած մարդ, ով կցանկանա Twitter-ում քաղաքական գովազդ տեղադրել, պետք է անձնական տեղեկատվություն տրամադրի: Գովազդն ինքնին կնշվի հատուկ նշանով, կնշվի նաեւ դրա գովազդի հովանավորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Twitter  


Վերնագիրի այլ պիտակները