ՌԴ-ը պատրաստ է առարկայական երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ. Պուտին

20:57   25 Մայիս 2018    229

Ռուսաստանը պատրաստ է առարկայական երկխոսություն վարել Միացյալ Նահանգների հետ, որը վաղուց արդեն հասունացել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, այս մասին Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, մենք չենք կարող գոհ լինել ռուս-ամերիկյան հարաբերությունների մակարդակից եւ բնույթից: Մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը, պարոն Թրամփն առաջարկել է առանձին հանդիպում անցկացնել, սակայն դա մեզ դեռ չի հաջողվում: Բազմաթիվ խնդիրներ են ծագում, բայց մենք պատրաստ ենք վարել այդ առարկայական երկխոսությունը: Ես կարծում եմ, որ այն վաղուց հասունացել է», - ասել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները