ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը կոչ են արել ՌԴ-ին ստանձնել Boeing-ի աղետի համար պատասխանատվությունը

21:19   25 Մայիս 2018    196

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ռուսաստանին ստանձնել MH17 չվերթի աղետի պատասխանատվությունը:

Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրանք Մոսկվային կոչ են արել նաև լիարժեք համագործակցել միջազգային քննչական խմբի հետ, որը շարունակում է Boeing-ի վթարի հետաքննությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները