ԱՄՆ-ն արգելել է բամբակի ներկրումը Թուրքմենստանից

21:42   25 Մայիս 2018    235

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ն արգելել է բամբակի և բամբակյա իրերի ներկրումը Թուրքմենստանից: DW.com-ի փոխանցմամբ՝ համապատասխան ծանուցումը մայիսի 24-ին հրապարակվել է ԱՄՆ Մաքսային ծառայության կայքում:

Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է 2016 թվականին ընդունված օրենքի հիման վրա, որն արգելում է այնպիսի արտադրանքի ներկրումը, որի պատրաստման համար ստրկական աշխատուժ է կիրառվել:

ԱՄՆ-ում Թուրքմենստանի դեսպանությունը չի պատասխանել Վաշինգտոնի այս որոշումը մեկնաբանելու խնդրանքին: Ավելի վաղ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը եկել էր եզրահանգման, որ Թուրքմենստանում բամբակը հավաքում են զանգվածային հարկադիր աշխատանքի կիրառմամբ, որը կազմակերպում են երկրի իշխանությունները:

Ամերիկյան Human Rights First ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ը տարեկան ընդհանուր արժողությամբ 140 մլրդ դոլարի ապրանք է ներկրում, որը, ենթադրաբար, արտադրվում է ստրկական աշխատուժի կիրառմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները