ՆԱՍԱ-ն մտադիր է հրթիռային վառելիքի արտադրման գործարանի կառուցումն սկսել

21:51   25 Մայիս 2018    323

ՆԱՍԱ-ն մտադիր է հաջորդ տարի մի շարք ռոբոտ սարքեր և առաջին լուսնային տիեզերական բազայի կառուցման համար անհրաժեշտ իրեր ուղարկել Լուսին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, առաջին արդյունաբերական գործարանում, որը նախատեսվում է կառուցել Երկրի սահմաններից դուրս, նախատեսվում է հրթիռային վառելիք արտադրել, որն անհրաժեշտ կլինի այլ մոլորակներ ուղևորությունների համար:

Ապագայի հրթիռային վառելիքի՝ ջրածնի և հելիումի համար նախատեսված հումքը նախատեսվում է արդյունահանել հենց Լուսնի մակերեսին:

Այդ նպատակով 2019-ին Երկրի արբանյակի մակերևույթ կարող են ուղարկվել երկու երկրաբանական հետախուզական սարքավորումներ, որոնք կզբաղվեն առավել հարմար հարթակների որոնման աշխատանքներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները