Պենտագոնը զեկուցել է գերլուսային շարժիչի ստեղծման մասին

22:21   25 Մայիս 2018    190

ԱՄՆ ՊՆ Հետախուզական վարչությունը փաստաթուղթ է հրապարակել մութ էներգիայի օգտագործման միջոցով գերլուսային շարժիչի ստեղծման մասին:

Նման տեխնոլոգիաները թույլ են տալիս տեղաշարժվել լույսի արագությունից էլ բարձր արագությամբ, սակայն թերահավատորեն տրամադրված գիտնականների խոսքով՝ ներկա պահին և տեսանելի ապագայում դրանց ստեղծումը հնարավոր չէ:

Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ մարդկությունը մոտեցել է թաքնված չափումների և տիեզերքի ընդարձակման պատճառ հանդիսացող մութ էներգիայի գաղտնիքների բացահայտմանը:

Լրացուցիչ չափումների օգտագործումը կօգնի ստեղծելու էկզոտիկ նյութ, որն անհրաժեշտ է գերլուսային շարժման համար: Այդ նյութը բացասական ամրությամբ օժտված կլինի և կնպաստի ժամանակատարածային չափումների փոփոխմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները