Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

22:54   25 Մայիս 2018    145

Hayatsk.info-ն հայտնում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են «կործանել Բոլիվարյան հեղափոխությունը» և ծրագրել են ռազմական հեղաշրջում իրականացնել:

Երկրի ղեկավարը զգուշացրել է, որ ոչ ոք չպետք է փորձի ոչնչացնել «սրբազան միասնությունը» զինվորականների շարքերում, որոնք կարգապահ են և «հավատարիմ են նախագահին»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է, որ ԱՄՆ դիվանագետները լքեն երկիրը՝ ընտրություններից հետո հանրապետության դեմ տնտեսական պատժամիջոցների ուժեղացման պատճառով: Վաշինգտոնը հայելային գործողություններ է ձեռնարկել՝ արտաքսելով վենեսուելացի երկու դիվանագետի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   ԱՄՆ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները