Ս. Արաբիայի արքայազնը կարգադրել է պայմանագրեր չկնքել ընկերությունների հետ

09:05   26 Մայիս 2018    125

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը կարգադրել է պետական պայմանագրեր չկնքել գերմանական ընկերությունների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որոշումը նշանակում է, որ Էր Ռիադին շարունակում է նյարդայնացնել Մերձավոր Արեւելքում Բեռլինի քաղաքականությունը, գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ այս քայլը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսիք են Siemens-ը, Bayer-ը, Boehringer Ingelheim-ը եւ Daimler-ը:

Գերմանիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածությունն աճում է: Անցյալ տարի Էր Ռիադը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին՝ Լիբանանում քաղաքական ճգնաժամի մասին այն ժամանակվա ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի մեկնաբանությունների պատճառով:

Սաուդյան Արաբիան Գերմանիայի խոշորագույն առեւտրային գործընկերն է: Անցյալ տարի արտահանման ծավալը 6.6 մլրդ եվրո է կազմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները