Սիրիայում Սու-57 կործանիչը փորձարկել է հեռանկարային թեւավոր հրթիռներ

09:18   26 Մայիս 2018    263

Սիրիայում հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչը փորձարկել է հեռանկարային թեւավոր հրթիռներ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ հրթիռները փորձարկվել են «մարտական իրավիճակում» հայտարարված հնարավորությունների գնահատման համար:

«Այս տարվա փետրվարին հինգերորդ սերնդի Սու-57 ինքնաթիռից օպերատիվ-մարտավարական նշանակության հեռանկարային թեւավոր հրթիռների արձակումներ են կատարվել», - ասել է Շոյգուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները