Վաշինգթոնն ու Փհենյանն արդյունավետ բանակցություններ են վարում

09:26   26 Մայիս 2018    224

Վաշինգթոնն ու Փհենյանն արդյունավետ բանակցություններ են վարում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման վերաբերյալ, որի անցկացման վայրն ու տեղը կարող են նույնը մնալ։

Համապատասխան հայտարարությունը վաշինգթոնյան վարչակազմի ղեկավարը հրապարակել է Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք շատ արդյունավետ բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ այն մասին, որ գագաթնաժողովն այնուամենայնիվ կայանա, ու այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին, ինչպես միշտ այդ էր որոշված»,- գրել է Թրամփը։Նախագահը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը կարող է նաեւ հետաձգվել որոշ ժամանակով։

Թրամփը հինգշաբթի Կիմ Չեն Ընին նամակով տեղեկացրել էր գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու որոշման մասին։

Վաշինգթոնի այդ քայլլին ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Գե Գվանը ուրբաթ հայտնել էր, որ Փհենյանը առաջվա պես պատրաստ է բանակցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ «ցանկացած պահի ու ցանկացած ձեւաչափով»։ Դիվանագետի խոսքով՝ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը ցույց է տալիս, թե որքան լուրջ է թշնամանքը ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ ու միայն շեշտում է երկու երկրների առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները