Գրականության Նոբելյան մրցանակ կարող են չհանձնել նաև 2019-ին

10:00   26 Մայիս 2018    491

Նոբելյան հիմնադրամի գործադիր տնօրեն Լարս Հայքենսթենը «Շվեդական ռադիո»-ի եթերում չի կարողացել հաստատել, որ հաջորդ տարի կհայտարարեն գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրներին։

«Նոբելյան հիմնադրամը նշել է, որ մրցանակը կշնորհիվի, երբ շվեդական ակադեմիան վերադարձնի վստահությունն իր նկատմամբ։ Դա նշանակում է, որ 2019-ը վերջնաժամկետ չէ»,-ասել է Հայքենսթենը։

Նա հավելել է, որ մրցանակակրի անունը կարող է որոշել ոչ միայն շվեդական ակադեմիան, և Նոբելյան հիմնադրամն արդեն ստացել է առաջարկներ այլընտրանքային կառույցների վերաբերյալ, որոնք կարող են ստանձնել այդ պարտականությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոբել  


Վերնագիրի այլ պիտակները