Թուրքիան և ԱՄՆ-ն Մանբիջում համատեղ գործողությունների ծրագիր են մշակել․ Թուրքիայի ԱԳՆ

10:29   26 Մայիս 2018    214

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան հատուկ աշխատանքային խումբը սիրիական Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ընդհանուր գործողությունների պլան է մշակել։

«Կողմերը սահմանել են Մանբիջում անվտանգության ապահովման համար իրականացվող համագործակցության ծրագրի հիմնական կետերը», - նշված է տարածված հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ տվյալ ծրագիրը կքննարկվի հունիսի 4-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները