ԱՄՆ-ն իրավունք չունի ճնշելու Թուրքիային C-400 համակարգերի գնման հետ կապված․ Պուտին

10:46   26 Մայիս 2018    252

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրինական իրավունք չունի ճնշելու Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Պուտինը հայտարարել է միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշում է կայացրել ձեռք բերել C-400 համակարգերը․ ամենաառաջադեմ ու, առանց չափազանցության, լավագույն համակարգերն իրենց տեսակի մեջ։ Եվ ի՞նչ կա դրա մեջ, դա հանցագործությո՞ւն է», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը շեշտել է, որ Թուրքիան անկախ երկիր է, և որևէ երկիր իրավունք չունի արգելելու մեկ այլ երկրի իր անվտանգության ապահովման համար ձեռք բերել այս կամ այն արտադրանքը, մանավանդ երբ այդ երկիրն ունի դրա ձեռքբերման հնարավորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ԱՄՆ   Թուրքիա   C-400  


Վերնագիրի այլ պիտակները