ԱՄՆ-ում տղամարդը դարձել է իր լեսբուհի դստեր երեխայի հայրը

10:58   26 Մայիս 2018    260

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչը սեփական դստեր երեխայի հայր է ճանաչվել։ Տղամարդուն ինցեստի մեջ են մեղադրել և ձերբակալել, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ նրա դուստրը երկու տարի շարունակ միասեռական հարաբերություններ է ունեցել։ Երբ 18-ամյա աղջիկը պատմել է մորը՝ Շենոնին, որ հղի է, վերջինը ցնցվել է։ Աղջիկը խոստովանել է, որ երիտասարդի հետ քնել է երեկույթներից մեկի ժամանակ։ Երբ Շենոնը որոշել է ստուգել՝ արդյոք տվյալ երիտասարդն է երեխայի հայրը, զանգահարել է նրա տուն։ Սակայն կնոջն ասել են, որ տվյալ մարդը երբեք այդ տանը չի ապրել։

Երեխայի ծնվելուց հետո միայն կինը հասկացել է, որ նրա հայրը կարող է լինել սեփական ամուսինը՝ Գրեգորի Անդրեն։

Ի վերջո կինը հեռախոսով ձայնագրել է ամուսնու խոստովանությունը, որ ինքն է երեխայի հայրը։ Ամերիկացին հայտարարել է, որ դստերը մեկ բաժակ իր սերմերից է տվել, որպեսզի վերջինը կարողանա հղիանալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները