Պուտին․ Մենք ԱՄՆ ներքին հակասությունների պատանդն ենք

11:32   26 Մայիս 2018    241

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» մասին հետաքննությունը կդադարեցվի ու երկրների միջեւ հարաբերությունները կզարգանան։

«Մենք ԱՄՆ-ի ներքին հակասությունների պատանդն ենք»,- մեջբերում է Պուտինին «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը, որի փոխնախագահը ներկա է գտնվել Ռուսաստանի նախագահի ու միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հանդիպմանը։

«Ես հույս ունեմ, որ մի օր դա կավարտվի ու ռուս- ամերիկյան հարաբերությունների զարգացման օբյեկտիվ ահրաժեշտությունը նոր պլան դուրս կգա»,- հայտնել է Պուտինը՝ մեկնաբանելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը։ (Պուտինի խոսքը ներկայացվել է անգլերենից թարգմանությամբ)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները