ԱՄՆ-ն արգելել է ստրկական պայմաններում աճեցված բամբակի ներկրումը

12:05   26 Մայիս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, ԱՄՆ-ն արգելել է Թուրքմենստանից բամբակի և դրանից պատրաստված գործվածքների ներկրումը։

Նման որոշման պատճառը Թուրքմենստանում բամբակի ֆերմաներում աշխատանքային անպատշաճ պայմանների կասկածն է։

«Մաքսային և սահմանապահ ծառայության (CBP) որոշումից հետո արտադրողները և առևտրային ցանցերը ստիպված են բացառել թուրքմենական բամբակներից պատրաստված գործվածքների մատակարարումները»,-ասել է երեխաների աշխատանքի և ստրկության չեզոքացման նախագծի մշակողներից Պատրիշա Ջուրևիցը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ եզրակացրել է, որ Թուրքմենիայի կառավարությունը բամբակի արտադրությունում աշխատող քաղաքացիների համար ստրկական պայմաններ է ստեղծել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները