Սոցցանցում ոստիկանության գրառումը մեկնաբանելուց հետո հանցագործը հայտնաբերվել է

12:07   26 Մայիս 2018    214

Բրիտանական ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել 21-ամյա Լեոն Սմիթի նկատմամբ և Facebook-ի պաշտոնական օգտահաշվում հաղորդագրություն հրապարակել։ Տղամարդն իր անձնական էջից մեկնաբանել է գրառումը, փոխանցում է Daily Mail-ը։

Ոստիկանները գրել են, որ կորել է միջահասակ , 21-ամյա շիկահեր երիտասարդ, որին վերջին անգամ տեսել են կապույտ մարզաշապիկով և սև տաբատով։ Շուրջ մեկ ժամ անց Սմիթը մեկնաբանել է գրառումը։

«Ես չեմ կորել, ես հետախուզվում եմ»,-գրել է տղամարդը։ Պարզվել է՝ ոստիկանությունը հետախուզում է նրան չբացահայտված գործի հետ կապված։

«Նրանք ձևացնում են, թե անհանգստանում են իմ անվտանգության մասին, բայց իրականում նրանք միայն ցանկանում են ձերբակալել ինձ և բանտ ուղարկել»,-հավելել է Սմիթը՝ ոստիկանությանը խորհուրդ տալով իր գործով զբաղվել։

Օգտատերերից մեկը մեկնաբանությունում գրել է, որ Սմիթի մայրը և քույրը փնտրում են նրան։ Սմիթը պատասխանել է, որ նրանց հետ ոչ մի կապ չունի։

Չնայած տաղամարդու թաքնվելու փորձերին՝ ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները