ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սիրիային գործողություններ չձեռնարկելու մասին

13:33   26 Մայիս 2018    268

ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայի հարավ- արեւմուտքում, դեէսկալացիայի գոտում, կառավարական ուժերի հնարավոր գործողությունների մասին հաղորդագրություններով, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նրա խոսքով՝ խոսքը «Ասադի վարչակազմի մոտելուտ գործողության մասին է Սիրիայի հարավ-արևմուտքում, դեէսկալացիայի գոտու սահմաններին, որը անցած տարի համաձայնեցրել են ԱՄՆ-ն, Հորդանանը ու Ռուսաստանի Դաշնությունը »։

Նա չի նշել, թե հատկապես ինչ հաղորդագրությունների մասին է խոսքը ու ինչ գործողություն են պատրաստում սիրիացի զինվորականները։ Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն «վճռական անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ խախտումներին ի պատասխան»։

«Մենք սիրիական վարչակազմին նախազգուշացնում ենք, որ խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է նպաստել հակամարտության աճին կամ էլ սպառնալ հրադադարին»,- հայտնել է Նաուերթը։

Երեկ երկրների միջեւ համաձայնեցված դեէսկալացիայի գոտին գտնվում է Սիրիայի Դերաա բնակավայրի տարածքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները