Առաջիկա 10 օրվա ընթացքում դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կդադարի. Զեյբեքչին

12:24   26 Մայիս 2018    259

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կանգ կառնի։

«Կտեսնեք, մոտ 10 օր սպասեք, բոլորս կհանգստանանք»,- ասել է նախարարը։

Նա նաև հավաստիացրել է, որ լիրայի կտրուկ արժեզրկումը որևէ խոշոր վնաս չի հասցրել երկրին, և առաջիկայում տատանումները կդադարեն։

Զեյբեքչին նաև շեշտել է, որ Թուրքիան այժմ ունի 4,2 տոկոս բյուջեի պակասուրդ, որը կախված է օտար ներդրողներից։

«Նման պարագայում ընդամենը 4,2 տոկոս պակասուրդով սահմանափակվելը մեծ հաջողություն է», – պնդել է թուրք նախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները