Դեւիդ Հենսոն. 2045-ին մեծ է հավանականությունը

13:56   26 Մայիս 2018    242

2045-ին մեծ է հավանականությունը, որ ռոբոտները մարդու քաղաքացիական իրավունքներով կօժտվեն, այդ թվում մարդկանց եւ այլ անդրոիդների հետ ամուսնանալու իրավունքով:

Այս մասին «Ողջ ինտելեկտուալ համակարգերի եւ անդրոիդների հասարակության դարաշրջանի տեսություն» , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ արդեն մեկ տասնամյակ անց՝ 2029-ին, անդրոիդների մտավոր ունակությունները համեմատելի կլինեն մեկ տարեկան երեխայի ինտելեկտի հետ: Նման ռոբոտները կկարողանան ռազմնական եւ իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնել: Եւս մեկ տասնամյակ անց աշխարհը մեկընդմիշտ կփոխվի:

Մարդիկ բոլորովին այլ սոցիումում կապրեն, թեեւ անդրոիդները երկար ժամանակ «երկրորդ տեսակի կարգավիճակում» կլինեն: Հենսոնը չի բացառում, որ օրենսդիրները կփորձեն օրենքի ճանապարհով ճնշել մեքենաների զգայական հասունությունը, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան:

Արդեն 2035-ին ըստ Հենսոի, պետք է ակնկալել, որ անդրոիդները ցանկացած մասնագիտությունում կգերազանցեն մարդկանց: Խելացի մեքենաների նոր սերունդը շրջանավարտների հետ հավասար քնություններ կհանձնի եւ դոկտորական աստիճան կստանա: Սա ռոբոտների հասարակությունում քաղաքացիական իրավունքների համար գլոբալ շարժման կհանգեցնի, իսկ 2038-ին ԱՄՆ-ն կդառնա այդ իրավունքները շնորհած առաջին երկիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները