Ուկրաինայի սահմանապահներն օդանավակայանում բերման են ենթարկել Իրանի քաղաքացու

14:37   26 Մայիս 2018    250

Ուկրաինայի սահմանապահները «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում բերման են ենթարկել Իրանի քաղաքացու, որը որպես ահաբեկիչ է ներկայացել:

Ինչպես նշում է newsone.ua կայքը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանը:

Նա մանրամասնել է, որ օդանավակայանի տերմինալներից մեկում Իրանի քաղաքացին սահմանապահներին հայտնել է, որ ինքն ահաբեկիչ է: Դրանից հետո նրան օպերատիվ կերպով բերման են ենթարկել ու ստուգել, թե արդյոք ուղեբեռում պայթուցիկ նյութեր կան: Խուզարկության արդյունքում որևէ նման բան չի հայտնաբերվել:

Սլոբոդյանը հավելել է, որ քաղաքացին ժամանել էր Թեհրանից: Այժմ իրավապահները փորձում են պարզել՝ արդյոք իրանցին առնչություն ունի ահաբեկչական խմբավորումներից որևիցե մեկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները