Պուտինը հայտնել է, որ իր հարաբերությունները Թրամփի հետ «ոչ լավացել են, ոչ վատացել»

17:48   26 Մայիս 2018    147

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել, սակայն ուղիղ երկխոսություն երկու առաջնորդների միջև գրեթե չկա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք ոչ լավացել են, ոչ վատացել։ Մեր միջև գրեթե չկա ուղիղ երկխոսություն, և դա հնարավորություն չի տալիս մեզ ռուս-ամերիկյան հարաբերություններում որևէ առաջընթացի հասնել»,- ասել է ռուս առաջնորդը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պատասխանելով համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հարցերին։

ՌԴ նախագահը նման իրավիճակը բացատրել է «ամերիկյան էլիտայի ներսում խորացող հակասություններով», որոնք արտացոլվում են ինչպես ԱՄՆ-ի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա։

«Մենք որոշակի չափով դառնում ենք ԱՄՆ-ի ներսում ներքին հակասությունների գերին։ Հուսով եմ, որ դա մի օր կավարտվի»,- ասել է նա։

Պուտինը կարծում է, որ Դոնալդ Թրամփին չեն թողնում նորմալ երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ՝ մեջբերելով այդ թվում նաև «իբր Ռուսաստանի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները