Սասեքսի դքսուհի Մեգանը սեփական զինանշանն է ստացել

18:09   26 Մայիս 2018    320

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Lenta.ru"-ին, Բրիտանական արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգանը հարսանիքից հետո սեփական գերբն է ստացել։

«Վահանի կապույտ ֆոնը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսը Քալիֆորնիայի ափերին, իսկ զինանշանի երկու ոսկեփայլ ճառագայթները խորհրդանշում են հերցոգուհու հայրենի նահանգի արեւի լույսը։ Կնոջ կողմից զինանշանը բռնել է թեւերը բացած եւ երգող թռչունը՝ կտուցը բաց, որը փետուրների հետ խորհրդանշում է հաղորդակցությունն ու բառերի ուժը»,-հայտնում է թագավորական հերոլդմեյստերը։

Դիզայնը համաձայնեցվել եւ ստացել է թագուհի Եղիսաբեթ 2-րդի հավանությունը։

Հայտնի է նաեւ, որ թագուհին պնդել է, որ նորաթուխ դքսուհին թագավորական վարվելաձեւի կես տարվա դասընթաց անցնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան  


Վերնագիրի այլ պիտակները