Սոլսբերիում աշխատանքն է վերսկել առեւտրի կենտրոնը, որը փակվել էր Սկրիպալների միջադեպից հետո

18:44   26 Մայիս 2018    157

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՏԱՍՍ"-ին, Անգլիական Սոլսբերի քաղաքի Maltings առեւտրի կենտրոնը, որը փակվել էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո մարտին, շաբաթ օրը վերսկսել է աշխատանքը իր սովորական ռեժիմով։

Սոլսբերիի քաղաքապետարանի քաղաքը կյանքի սովորական հունին վերադարձնելու հարցով համակարգող խմբի ղեկավար Ալիստերա Քանինգեմի խոսքով՝ Maltings առեւտրի կենտրոնի բացումը խոշոր քայլ է այդ հրաշալի քաղաքի աշխատունակության վիճակի վերականգնման ուղղությամբ։

Քանինգեմը հայտնել է, որ նյարդապարալիզացնող նյութերը հեռացվել են, եւ այդ վայրը բնակչության կյանքին վտանգ չի ներկայացնում։ Նա կոչ է արել Սոլսբերիի բնակիչներին ու հյուրերին սատարել այդ բիզնեսին եւ այցելել բացված առեւտրի կենտրոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոլսբերի   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները