Դոնալդ Թրամփը հեշտացրել է դաշնային պաշտոնյաներին աշխատանքից ազատելը

18:55   26 Մայիս 2018    145

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք հրամանագիր է ստորագրել, որոնց նպատակն է պարզեցնել դաշնային ծառայողների աշխատանքից հեռացման գործընթացը եւ նվազեցնել նրանց շահերը ներկայացնող արհմիությունների լիազորությունները։

Սպիտակ տունը շեշտում է, որ հրամանգրերը ԱՄՆ դաշնային գործակալություններին լայն լիազորություններով կօժտեն աշխատանքի վատ արդյունք դրսեւորող աշխատակիցներին հեռացնելու հարցում, թույլ կտան լավագույն գործարքները կնքել արհմիությունների հետ եւ կպարտավորեցնեն արհմիությունների աշխատակիցներին ավելի քիչ ժամանակ ծախսել այդ պարտականությունների կատարման վրա։

Սպիտակ տան ներքին քաղաքականության խորհրդի տնօրեն Էնդրյու Բրեմբերգը հայտարարել է․ «Այսօր նախագահը կատարել է իր խոստումն ավելի արդյունավետ պետական ապարատ ստեղծլու մասին»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները