Շրի Լանկայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի

19:26   26 Մայիս 2018    221

Շրի Լանկայում հորդառատ անձրեւների ու փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, ավելի քան 128 հազար մարդ տուժել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին:

Երկրի տարերային աղետների հետեւանքների վերացման կենտրոնի ներկայացուցիչ Փրադիփ Քոդիփիլին տեղեկացրել է, որ ավելի քան 55 հազար մարդ ստիպված է եղել լքել տները: Բացի այդ՝ շուրջ 4 հազար տուն է վնասվել:

Շրի Լանկայում սկսվել է մուսոնային անձրեւների շրջանը: Օդերեւութաբանական կանխատեսումների համաձայն՝ տեղումների քանակությունը որոշ շրջաններում կարող է գերազանցել 150 մմ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՇրիԼանկա  


Վերնագիրի այլ պիտակները