Շուրջ 6 հազար չինական պաշտոնյաներ ապրիլին պատժվել են

19:43   26 Մայիս 2018    245

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, շուրջ 6 հազար չինական պաշտոնյաներ վարչական պատժի են ենթարկվել այս տարվա ապրիլին բյուջետային միջոցները վատնելու համար։

2012 թվականին Չինաստանի իշխանությունները հաստատել են պաշտոնյաների վարքագծի «8 կանոններ», որոնք ուղղված են բյուրոկրատիան, շռայլությունը եւ ծառայության ժամանակ անցանկալի վարքագիծը արմատախիլ անելուն։

Ամենամեծ թվով խախտումները վերաբերել է սուբսիդիաների չհաստատված վճարներին, ծառայողական մեքենաների ոչ նպատակային օգտագործմանը, նվերիների եւ դրամական միջոցների ստացմանը, ճաշկերույթների անցկացման համար բյուջետային միջոցներիը ոչ նպատակային ծախսմանը։

Նշվում է, որ 2018 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Չինաստանի կարգապահական ստուգման կենտրոնական հանձնաժողովը քննել է ավելի քան 14 հազար գործ, պատժվել են 19,9 հազար պաշտոնյաներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները