Չորսամյա արքայազն Ջորջը զբաղվում է ձիասպորտով. Լուսանկար

20:16   26 Մայիս 2018    276

Ձիասպորտը թագավարական ծագում ունեցողներին ու արիստոկրատիայի ներկայացուցիչներին վայել զբաղմունք է, որով հետաքրքրված է նաև բրիտանական գահի 4-ամյա ժառանգ արքայազն Ջորջը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Daily Mail"-ին, Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջնեկը Վինձորում ձիարշավի դասընթացներ է անցնում:

Հայտնի է, որ նրա ծնողները շատ ուրախ են որդու հոբբիի կապակցությամբ ու ակնկալում են, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին՝ մեդալակիր ձիարշավորդուհի Զառա Թինդալը, կօգնի փոքրիկ արքայազն Ջորջին հմտանալ այս հարցում:

Նշվում է, որ արքայազնն այժմ ձիավարել է սովորում փոքրիկ շելթանդյան պոնիի վրա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները