Հավայիներում շիկացած լավան շարժվել է փողոցով՝ «կուլ տալով» տները. VIDEO

20:20   26 Մայիս 2018    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Guardian"-ին, Հավայան կղզիներում արդեն չորրորդ շաբաթն է՝ ակտիվ ժայթքում է Կիլաուեա հրաբուխը, որի խառնարանից բացվել է շիկացած լավայի երրորդ հոսքը:

Հայտնի է, որ շիկացած լավայի hոսքը թափվել է փողոց ու կլանել ճանապարհին գտնվող տները: Ընդհանուր առմամբ, լավան ոչնչացրել է 82 տուն: Մինչդեռ մայիսից 3-ից մինչ այսօր լավան տարածվել է 890 հա մակերեսով տարածքում:

Նշվում է, որ մինչ այս, արդեն տարհանվել է 2000-ից ավելի մարդ: Եվ չնայած, որ հրաբխի հետևանքով տարհանվել են հազարավոր մարդիկ, զբոսաշրջիկները չեն շտապում անհանգստանալ ու հրաբխային մոխրի ահռելի ամպի ֆոնին շարունակում են վայելել հանգիստը:

Հավելենք, որ Կիլաուեան աշխարհի 10 ամենաակտիվ հրաբուխներից է: Այն սկսել է ժայթքել տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի ֆոնին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հավայի  


Վերնագիրի այլ պիտակները