Եգիպտական դատարանը արգելափակել է YouTube-ը երկրի տարածքում

20:38   26 Մայիս 2018    250

Եգիպտոսի վարչական դատարանը շաբաթ հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը մեկ ամսով YouTube տեսահոսթինգի հասանելիությունն արգելափակելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, տեսահոսթինգի հասանելիությունն արգելափակելու համար պատճառ է հանդիսացել մուսուլմանների զգացմունքները վիրավորող ֆիլմից կադրերի հրապարակումը:

Ավելի վաղ եգիպտացի փաստաբան Մուհամեդ Սալեմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով արգելափակել YouTube-ը Եգիպտոսի տարածքում, քանի դեռ տեսահոսթինգը չի հեռացրել ֆիլմի տեսարանները, որը Մուհամեդ մարգարեի կյանքի մասին պատմում է վիրավորական կերպով:

Դատարանի նախնական որոշման համաձայն՝ YouTube-ի արգելափակումը պետք է իրականացներ կառավարությունն՝ ի դեմս կապի ազգային վարչության, սակայն վարչությունը բողոքարկել էր որոշումը՝ պնդելով, որ YouTube-ի արգելափակումն իրականացնելը բարդ խնդիրների առաջ է կանգնեցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   YouTube  


Վերնագիրի այլ պիտակները