Ներկայացրել է Սասեքսի դքսի և դքսուհու հարսանիքի հուզիչ մանրամասները

20:54   26 Մայիս 2018    278

Hayatsk.info-ն հայտնում է, որ Չնայած որ հասարակությանն այդպես էլ չհաջողվեց ոչինչ իմանալ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան ընթրիքի մասին, այնուամենայնիվ որոշ մանրամասներ հայտնի դարձան։

Այսպես, Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհին՝ Ջանինա Գավանքարը պատմել է տոնական ընդունելության որոշ մանրամասների մասին։ Նրա խոսքով՝ հարսնացուն և փեսացուն մեծ ուշադրություն են դարձրել իրենց ծագմանը և հոգ տարել, որ ուտեստների անվանումները գրվեն ոչ միայն բրիտանական, այլև ամերիկյան անգլերենով։

«Դա երկու մշակույթների հիասքանչ ձուլում էր»,-ասել է Ջանինան։

Նրա խոսքով՝ արարողության ժամանակ շատ ծիծաղելի պահեր են եղել, և ինքն ու հյուրերը բազմիցս ստիպված են եղել զսպել ծիծաղը։

«Մենք ծիծաղում էինք, որովհետև մատուռում շատ լուռ էր, և լսելի էր դրսում կանգնած մարդկանց խոսակցությունը։ Երբ Հարին և Մեգանը երդվեցին, մենք լսեցինք, թե ինչպես էին եկեղեցու շուրջ հավաքված մարդիկ ոգևորում նրանց։ Դա շատ հուզիչ էր»,-ասել է նա։

Ջանինան նաև ասել է, որ այն ավելի շատ համեստ հարսանիք էր, բայց ամեն ինչ հիասքանչ էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեգան-Մարքլի  


Վերնագիրի այլ պիտակները