ԱՄՆ-ն գագաթնաժողովի հարցում առաջնորդվում է հունիսի 12-ին նախատեսված հանդիպմամբ․ Թրամփ

11:25   27 Մայիս 2018    122

Վաշինգտոնն ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջիկա գագաթաժողովի անցկացման հարցում շարունակում է առաջնորդվել հունիսի 12-ի հանդիպմամբ, որի նախապատրաստումը դրական է ընթանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն բարի կամք ունի: Մարդիկ ցանկանում են իմանալ՝ կկայանա արդյոք մեր հանդիպումը, կկարողանանք մենք ինչ-որ բան անել: Եթե մենք կարողանանք Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնել, ապա դա հրաշալի կլինի Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ողջ աշխարհի համար: Այդ ուղղությամբ շատ մարդիկ են աշխատում, ամեն ինչ լավ է ընթանում», – հավաստիացրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները