Ֆրանսիայում գինու շիշը վաճառվել է 103 հազար եվրոյով

11:30   27 Մայիս 2018    115

Ֆրանսիայում աճուրդի տանը 1774թ. վինտաժային գինու շիշը վաճառվել է 103 հազար եվրոյով:

1774թ. Արբուա դեղին գինին համարվում է հնագույններից մեկը, որ պահպանվել է աշխարհում: Դրա պահպանումը բացատրվում է նրանով, որ գինին իր գոյության ողջ ընթացքում չի լքել Արբուայում ընտանեկան մառանի սահմանները:

Նույն աճուրդում վաճառվել են նաև այդ գինու այլ շշեր. մեկը վաճառվել է 76,2 հազար եվրոյով, մյուսը՝ 73,2 հազար եվրոյով:

Գնորդները կանադացիներ են, ինչպես նաև ֆրանսիացի. նա չի ցանկացել, որ իր անունը բարձրաձայնվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները