Բորիս Ջոնսոնը ցանկանում է ծառայողական ինքնաթիռ ունենալ

11:50   27 Մայիս 2018    141

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր տնօրինության տակ ինքնաթիռ ունենալ աշխատանքային ուղեւորությունների համար, եւ հասկանալ է տվել, թե այդ ինքնաթիռն ինչ գույնի չպետք է լինի:

Ներկայում նախարարների կաբինետի անդամները եւ թագավորական ընտանիքի անդամները պաշտոնական ուղեւորությունների համար կարող են օգտվել Թագավորական ռազմաօդային ուժերի Voyager ինքնաթիռից, որը 2016 թվականին արդիականացվել է այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախաձեռնությամբ:

Նորոգումն ու վերահանդերձումը նստել է 10 մլն ֆունտ ստեռլինգ, սակայն Քեմերոնն ինքը դրանից հասցրել է օգտվել միայն մեկ անգամ: Այն բանից հետո, երբ Voyager-ն անցավ հաջորդ վարչապետ Թերեզա Մեյին, այն ստացավ Thereasy Jet մականունը:

«Ես կարող եմ հետեւյալն ասել Voyager-ի մասին. հիանալի ինքնաթիռ է, բայց այն շատ դժվար է ստանալ: Այն, ինչպես երեւում է, ազատ չի լինում: Չգիտեմ՝ ով է դրանով թռչում, բայց այն երբեք ազատ չի լինում: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ այն անպայման պետք է մոխրագույն լինի»,- լրագրողներին հայտարարել է Ջոնսոնը:

Ծառայողական մյուս ինքնաթիռները, որոնք կարող է օգտագործել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը, Ջոնսոնի խոսքով՝ լավն են, բայց դրանք արդեն գրեթե 40 տարեկան են: Լատինական Ամերիկայի երկրներ կատարած վերջին շրջագայության ժամանակ Ջոնսոնն օգտվել էր սովորական չվերթներից, ընդ որում՝ նա Պերու էր թռչել՝ Իսպանիայում հինգժամյա միջանկյալ վայրէջքով:

«Մենք՝ Ֆորին-օֆիսի տղաներս, դիմացկուն ենք: Մեզ չեն վախեցնում միջանկյալ վայրԷջքները, մենք գիշերում ենք ինքնաթիռներում»,-հավաստիացրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները