Uber-ը Փարիզում կբացի թռչող տաքսիների մշակման կենտրոն

11:58   27 Մայիս 2018    138

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Engadget »-ին, Uber Technologies Inc. ընկերությունը Փարիզում կբացի առաջին հետազոտական կենտրոնը Նահանգների սահմաններից դուրս:

Նշվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում կհայտնվի թռչող տաքսիների մշակման կենտրոն, որին Uber-ը 5 տարվա ընթացքում կուղղի 20 մլն եվրո: Այդ գումարը կծախսվի օդային շարժումը կառավարող միջոցների մշակման և այլ տեխնոլոգիաների վրա:

Ինչպես նշում են ընկերությունում, լաբորատորիան կբացվի ընթացիկ տարվա աշնանը՝ նոր աշխատակիցների հավաքագրումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Uber  


Վերնագիրի այլ պիտակները