Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը. ԶԼՄ-ներ

12:17   27 Մայիս 2018    153

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ Facebook սոցցանցի գլխավոր տնօրենը:

«Դա նորությունների խոշորագույն հարթակն է աշխարհում: Մենք կարող ենք լսել տաղանդավոր, փորձառու գրողների, ինչպիսին է Դևիդ Իգնատիուսը, և փորձենք տեղյակ լիներ նորություններին»,- ամերիկացի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը: Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը բոլոր նորությունները կիմանա Facebook-ից:

Քլինթոնը շոշափել է սոցցանցի շուրջը վերջերս տեղի ունեցած սկանդալը՝ կապված միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ, և նշել, որ միջադեպը «Facebook-ում ընդունված բիզնես-մոդելի անսպասելի հետևանքն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները