ԵՄ-ն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Յունկեր

12:47   27 Մայիս 2018    137

Եվրամիությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թբիլիսիում մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրվա տոնակատարության ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։

Նրա խոսքով՝ Վրաստանը եւ ԵՄ-ն «կապված են պատմությամբ եւ աշխարհագրությամբ»: Յունկերը հույս է հայտնել, որ անկախության 100-ամյակը կդառնա Վրաստան-ԵՄ հարաբերությունների «հաջորդ գլուխը»։ Նա նաև շեշտել է Վրաստանի «անգնահատելի դերը» ԵՄ խաղաղապահ առաքելություններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները