Սիրիայում 4 ռուս զինվորականներ զոհվել են

13:33   27 Մայիս 2018    121

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Սիրիայում՝ Դեր Զոր նահանգում, ահաբեկիչների հարձակման արդյունքում 4 ռուս զինծառայողներ զոհվել են, եւս 3-ը վիրավորվել:

Ըստ գերատեսչության տվյալների, ռուսական զինվորականները օգնել են սիրիացիներին հետ մղել մի քանի ահաբեկչական խմբերի հարձակումը: Ընդհանուր առմամբ բախումների հետեւանքով զոհվել է 43 ահաբեկիչ:

Մարտի ընթացքում երկու ռուս ռազմական խորհրդատուներ տեղում մահացել են: Հինգը վիրավորվել եւ անհապաղ տեղափոխվել են Ռուսաստանի ռազմական հոսպիտալ: Բժիշկները չեն կարողացել փրկել երկու վիրավորներին:

Բոլոր մահացած զինծառայողները հրամանատարության կողմից պետական պարգեւների համար են ներկայացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները