Ամերիկացու ազատ արձակումից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվի

13:44   27 Մայիս 2018    132

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայի բանտից ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հոլտի ազատ արձակումից հետո չի պատրաստվում Կարակասի հանդեպ քաղաքական ուղին փոխել:

Պոմպեոն նշել է, որ «ԱՄՆ-ն ողջունում է Ջոշուա Հոլտի եւ նրա կնոջ՝ Թամարայի ազատ արձակումը, որոնք առանց պատճառի կալանավորվել էին Վենեսուելայի բանտում»: «Վենեսուելայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մնում է նույնը: ԱՄՆ-ն ինչպես եւ նախկինում աջակցում է Վենեսուելայի ժողովրդին եւ ժողովրդավարությունը վերականգնելու նրանց ջանքերին»: Պոմպեոն նաեւ շնորհակալություն է հայտնել մի շարք ամերիկացի օրենսդիրներին, ովքեր, ըստ նրա, նպաստել են Հոլտի ազատմանը:

Ավելի վաղ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր, որ Հոլտը ազատվել է բանտից եւ հայրենիք է վերադառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Վենեսուելա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները