Աբեն կոչ է արել Պուտինին

15:51   27 Մայիս 2018    134

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ակնկալում է ռուս-ճապոնական խաղաղության պայամանագրի կնքման հարցի լուծումը ներկայիս սերնդի օրոք։

«Ավելի քան 70 տարի չստորագրված խաղաղության պայմանագրի հարցը լուծելը հեշտ չէ, սակայն մեր սերնդի ժամանակ մենք ցանկանում ենք այդ խնդրին վերջակետ դնել»,-ասել է Աբեն։

Պուտինը, իր հերթին, կոչ է արել համբերատար շարունակել այնպիսի լուծման որոնումը, որը կհամապատասխանի Ռուսաստանի եւ Ճապոնիայի շահերին, ինչպես նաեւ ընդունելի կլինի երկու երկրների ժողովուրդների համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է Հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեության եւ երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով:

Տոկիոն, հիմնվելով 1855 թվականին կնքված երկկողմ առեւտրի եւ սահմանների մասին տրակտատի վրա, տարածքային հավակնություններ է ներկայացնում Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմաի կղզիների նկատմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները