Կոյուղին կփրկի ԱՄՆ–ն հերոինից

17:57   27 Մայիս 2018    103

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Scientific American»-ին, Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականները օգնում են ամերիկյան քաղաքներին կանխարգելել օփիատներից և օփիաիդային ցավազրկողներից մահացության դեպքերը՝ ուսումնասիրելով կեղտաջրերը։

Ամեն ամիս համալսարանի լաբորատորիան վեց քաղաքների իշխանություններին հերոինի ընդհանուր օգտագործման մասին տվյալներ է տրամադրում։

Գիտնականները գտնում են, որ կեղտաջրերն ավելի արագ են թույլ տալիս հսկել թմրանյութերի օգտագործումն ու դրանց բաղադրության փոփոխությունները։ Օրինակ, եթե թմրավաճառները հերոինը խառնում են ֆենտանիլով, որը տասնյակ անգամ ավելի ուժեղ է և որի պատճառով են լինում մահացությունների մեծ մասը, կանալիզացիայից վերցրած տվյալները ցույց են տալիս դրանց օգտագործման ակտիվությունը։

ԱՄՆ–ն արդեն տարիներ շարունակ հերոինային համաճարակ է ապրում։ 2016 թվականին ավելի քան 60 հազար մարդ է մահացել թմրանյութերի չարաշահումից, նրանցից 40 հազարը՝ օփիաիդների օգտագործումից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները