Լոնդոնին կասկածում են ԵՄ-ում մնալու մտադրության մեջ

13:58   27 Մայիս 2018    145

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Telegraph »-ին, Բրիտանիայի իշխանությունները 829 հազար ֆունտ սթերլինգ (ավելի քան 1 մլն դոլար) են հատկացրել ընտրական հանձնաժողովին գործունեության համար՝ կապված 2019թ. Եվրախորհրդարանում ընտրությունների հետ:

Ինչպես հայտարարել են հանձնաժողովում՝ այդ փողերը տրվում են որպես «նախազգուշական միջոցառումներ»:

«Որպեսզի մենք ունենաք անհրաժեշտ միջոցներ Եվրախորհրդարանում ընտրություններին մեր գործառույթներն իրականացնելու համար քիչ հավանական այն դեպքում, եթե մենք շարունակենք դրանք իրականացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրասկեպտիկները արդեն հավաստիացնում են, որ հանձնաժողովը նախապատվությունը տալիս է ԵՄ անդամակցության պահպանմանը:

2016թ. անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը 2019թ. մարտի 29-ից ոչ ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները