Ավստրիայի կանցլերը կոչ է արել ԵՄ սահմանային ծառայությանը

18:01   27 Մայիս 2018    192

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը առաջարկել է Եվրամիության արտաքին սահմանների վերահսկման գործակալությանը (Frontex) երրորդ երկրներում նրանց իշխանությունների համաձայնությամբ ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու իրավասություններ տալ:

Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Welt Am Sonntag թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կանցլերի խոսքով, եվրոպացի սահմանապահները պետք է «վերջ դնեն միգրանտներին տեղափոխողների կեղտոտ բիզնեսին եւ թույլ չտալ նրանց նավերին Միջերկրական ծովով վտանգավոր ուղեւորություններ կատարել»: Frontex-ի աշխատակիցները պետք է լիազորված լինեն Եվրամիության արտաքին սահմաններում ապօրինի օտարերկրացիներին ձերբակալել, օգնություն ցույց տալ միգրանտներին եւ հետ ուղարկել:

Նա նշել է, որ Ավստրիան հավանություն չի տալիս ԵՄ երկրների կողմից փախստականների ընդունման համար պարտադիր քվոտաների ներդրմանը, «հատկապես, եթե նրանք հաշվի չեն առնելու նախորդ տարիների միգրանտների ներհոսքը»: «Գործունակ պետության հիմքում ընկած ինքնուրույն որոշելու իրավունքը՝ ում եւ ինչ քանակով ընդունել», - ասել է նա:

Եվրոպայում միգրացիայի ճգնաժամի գագաթնակետը հասավ 2015-2016 թվականներին, երբ Միջին Արեւելքից եւ Աֆրիկայից ԵՄ երկրներ 2,5 մլն միգրանտներ ժամանեցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները