ՆԱՏՕ-ն Արեւմուտքին կոչ է արել

18:19   27 Մայիս 2018    228

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ արեւմտյան երկրների իշխանություններին առաջարկվել է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցները:

Զեկուցողներից մեկը կոչ է արել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա: Այդ մասին քննարկումներից հետո հայտնել է ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Բրիտանիան կարող է բացահայտել իր տարածքում ակտիվներ ունեցողների անունները:

Փաստաթուղթը Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանների եւ այլ անդրծովյան տարածքներին կպարտավորեցնի բացահայտել այդ շրջանների իրավասության տակ գտնվող ակտիվների սեփականատերերին:

ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ն անզիջում պայքար է մղում «կեղտոտ փողերի» դեմ, իսկ Բրիտանիայի դիրքորոշումը, որն ունի սեփական օֆշորները, կեղծ էր անվանել:

«Մենք պետք է ավելի լավ ուսումնասիրենք ռուսական փողերը, որոնք մեր երկիր են գալիս», — ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը մեջբերում է Ջոպլինգի խոսքը: Նիստի ժամանակ նաեւ կոչ է արվել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա, որոնց Արեւմուտքը մոտ է համարում ՌԴ ղեկավարությանը:

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ կապված սկանդալի ֆոնին վարչապետ Թերեզա Մեյը սպառնում էր ՌԴ պետական հաշիվները սառեցնել, եթե ապացույցներ գտնի, որ դրանք կարող են բրիտանացի քաղաքացիների կյանքի ու ունեցվածքի համար վտանգ ներկայացնել: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն իր հերթին, չի բացառել, որ հարուստ ռուսների ակտիվները կարող են կալանավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները