Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը առաջիկա ամիսներին մտադիր է տիեզերք թռչել

18:24   27 Մայիս 2018    171

Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը առաջիկա ամիսներին մտադիր է տիեզերք ուղեւորվել:

Այս մասին նա ասել է BBC-ի «You And Yours» ռադիոհաղորդման հարցազրույցում, որը երկուշաբթի եթեր կհեռարձակվի: Հարցազրույցի հատվածները հրապարակված են BBC-ի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Virgin Galactic-ի հիմնադիրը տիեզերագնացի համար անհրաժեշտ պատրաստվածություն է անցնում, որպեսզի դառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկներից մեկը:

«Մենք խոսում ենք ոչ թե տարիների, այլ ամիսների մասին: Առջեւում ցնցող ժամանակներ են», - ասել է 67-ամյա միլիարդատերը:

Գործարարը նշել է, որ տիեզերագնացի համար համապատասխան ֆիզիկական կազմվածք ունենալու համար ամեն օր ֆիթնեսով եւ թենիոսվ է զբաղվում:

Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերությունն ավելի վաղ իր Unity մոդելի SpaceShipTwo զբոսաշրջային նավով մի շարք փորձարկումներ էր կատարել: Նախատեսվում է, որ այն առաջիկայում նաեւ պետք է տիեզերական թռիչք իրականացնի: Տիեզերք թռիչքի տոմսն արժե 250 հազար դոլար, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է նվազել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները