Գերմանիայի զվարճանքների ամենամեծ այգում ատրակցիոն է այրվել- VIDEO

18:32   27 Մայիս 2018    168

Նախօրեին գերմանական Եվրոպա-պարկ զվարճանքների այգում խոշոր հրդեհ է տեղի ունեցել:

Հրդեհը բռնկվել է «Բաթավիայի ծովահեններ» ատրակցիոնում, որից հետո կրակը տեղափոխվել է այլ տարածքներ: Ըստ տեսագրությունների՝ կրակը 10 մետրի է հասել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ ժամանակ այգում մոտ 25 հազար այցելու է եղել, սակայն ոստիկանության տվյալներով, հրդեհի արդյունքում տուժողներ չեն եղել:

«Այցելուները կազմակերպված հեռացան այգուց», -հաղորդել է տեղական ոստիկանությունը: Այգու ղեկավարությունը Twitter-ում հաղորդել է, որ դեռ չի որոշել՝ արդյոք այգին կբացվի հաջորդ օրը:

Ռուստ քաղաքի Եվրոպա-պարկը Գերմանիայի ամենահաճախ այցելվող զվարճանքի վայրերից է: Այդ ցուցանիշով այն Եվրոպայում Փարիզի Դիսնեյլենդից հետո երկրորդն է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները