Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանը տասնյակ չվերթներ է հետաձգել

18:42   27 Մայիս 2018    225

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում կայծակի հարվածից օդանավակայանի լիցքավորման համակարգի վնասվելու պատճառով տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ ինժեներները վերականգնել են լիցքավորման համակարգերը, սակայն չվերթները դեռ որոշ ժամանակ կհետաձգվեն եւ չեղյալ կհայտարարվեն:

Օդանավակայանը խորհուրդ է տալիս ուղեւորներին թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերությունների կայքերում ստուգել:

Այս գիշեր Բրիտանիայում կայծակի ուղեկցությամբ, հորդառատ անձրեւով ուժեղ ամպրոպ է նկատվել: BBC Weather օդերեւութաբանական կենտրոնը 4 ժամվա ընթացքում կայծակի մոտ 15 առկայծում է գրանցել:

Բրիտանական օդերեւութաբանական կենտրոնը անձրեւի եւ ջրհեղեղի պատճառով երկրի որոշ մասերում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները