Չինաստանը հուսով է, որ Թրամփի եւ Ընի առաջիկա հանդիպումը հաջող կլինի

18:55   27 Մայիս 2018    223

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա նախատեսված ժամկետում եւ հաջող կլինի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ ղեկավարների միջեւ ուղղակի երկխոսությունը բացառիկ կարեւորություն ունի Կորեական թերակղզում միջուկային խնդրի լուծման համար», - ասվում է հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ հաջորդ ամսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդի կայանալիք գագաթաժողովը կանցկացվի ըստ նախատեսվածի եւ հաջողություն կունենա», - նշվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները