Էստոնիայում երեք օր է՝ մարում են ռազմական պոլիգոնում բռնկված հրդեհը

19:44   27 Մայիս 2018    124

Էստոնիայում հրշեջներն ու փրկարարներրը պայքարում են երկրի պաշտպանության ուժերի Կենտրոնական պոլիգոնում բռնկված հրդեհի դեմ, որը բռնկվել է մայիսի 25-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Կենտրոնական պոլիգոնը գտնվում է Պալա բնակավայրում: Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը 50 հա-ից ավել մակերեսում:

Փրկարարների հաղորդմամբ՝ հրդեհի պատճառ է դարձել մոտակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհը: Ուրբաթ երեկոյան հրդեհը տարածվել է պոլիգոնի 15 հա մակերեսով տարածքում, իսկ շաբաթ հրդեհման մակերեսը կազմել է 50 հա:

Հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են փրկարարական ջոկատներ, զինծառայողներ ու կամավորներ, իսկ օդից նրանց օգնում է երկրի Պաշտպանության ուժերի ինքնաթիռը:

Փրկարարների խոսքով՝ հարևան բնակավայրերի բնակիչներին վտանգ չի սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները